ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ալեքսեյ Նավալնին մտադիր է վերադառնալ Ռուսաստան

Ալեքսեյ Նավալնին մտադիր է վերադառնալ Ռուսաստան
16.09.2020 | 10:42

New York Times-ը, հղում անելով Գերմանիայի անվտանգության ծառայությունների անանուն ներկայացուցչին, հաղորդել է, որ Ալեքսեյ Նավալնին Գերմանիայի դատախազության ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Ռուսաստան վերադառնալու ցանկությունը և մերժել ՌԴ իշխանությունների համատեղ հետաքննության առաջարկը: Նավալնին երկար ժամանակ կոմայի մեջ էր և պարզ չէր՝ ինչ վիճակում դուրս կգա կոմայից: NYT-ը հաստատում է, որ նրա գիտակցությունը հստակ է, միտքը՝ պայծառ: «Շարիտե» կլինիկան ևս հաստատել է, որ Ալեքսեյ Նավալնիի վիճակը շարունակում է լավանալ՝ նրան անջատել են թոքերի արհեստական օդափոխության համակարգից: Նավալնին ոչ երկար ժամանակով կարողանում է տեղաշարժվել:


Նավալնու թունավորման հետ կապված՝ Գերմանիան քննարկում է պատժամիջոցների տարբերակներ, այդ թվում՝ առանձին անձանց մուտքի արգելք և բանկային ակտիվների սառեցում: Բեռլինը ԵՄ երկրների աջակցության հույս ունի: «Մենք ցանկանում ենք, որ լինեն համաեվրոպական պատժամիջոցներ, որոնք ցույց կտան, որ խոսքը մեր արժեքների մասին է մի իրավիճակում, երբ թունավորվել է առաջատար ընդդիմադիրը»՝ ասել է՝ քննարկումներին մասնակից հատուկ ծառայությունների բարձրաստիճան ներկայացուցիչը: Կառավարությունը երկուշաբթի հայտարարել է, որ «Նովիչոկ» խմբի թույնի առկայությունը Նավալնու օրգանիզմում հաստատել են Ֆրանսիայի և Շվեդիայի անկախ լաբորատորիաները:

BBC

Հ.Գ. RFI-ին տեղեկացում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը անձամբ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին արտահայտել իր «լուրջ անհանգստությունը» Ալեքսեյ Նավալնու դեմ «հանցագործության պատճառով»: «Ֆրանսիան իր անկախ լաբորատորիայում հաստատելով ընդդիմադիր գործչի թունավորման փաստը «Նովիչոկ» նեյրոթունավոր նյութով՝ Ռուսաստատանից պահանջում է անհապաղ պարզել հանցագործության հանգամանքներն ու մեղավորներին»՝ ասել է Մակրոնը սեպտեմբերի 14-ին Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում: Մակրոնի ու Պուտինի հեռախոսային խոսակցոթյան մասին Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը հաղորդել է հատուկ հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ Ֆրանսիան «սեփական հետազոտությունների հիման վրա»՝ կիսում է իր եվրոպացի շատ գործընկերների եզրակացոթյունները ռուս ընդդիմադիրին «Նովիչոկով» թունավորելու մասին: Նման նյութի կիրառումը խախտում է քիմիական զենքի օգտագործման արգելքի միջազգային նորմերը՝ ընդգծում է Ելիսեյան պալատը: Ֆրանսիան Ռուսաստանից սպասում է գործի հանգամանքների պարզաբանում «թափանցիկության շրջանակներում վստահություն ներշնչող»:


ՌԴ նախագահի կայքում տեղակայված հաղորդագրության մեջ նշվում է, որ Պուտինը ընդգծել է «մերկապարանոց, ոչնչի վրա չհիմնված մեղադրանքները ռուսական կողմին տվյալ ենթատեքստում»: Մակրոնի հետ Պուտինը հիմնավոր քննարկել է այն, ինչ Կրեմլն անվանում է «Նավալնու գործի շուրջ ստեղծված իրավիճակ»: Պուտինն ասել է, որ «կատարվածի իրական հանգամանքները պարզելու համար» Ռուսաստանը Գերմանիայից պահանջում է «կենսանյութերի փոխանցում, Նավալնուց վերցված անալիզների պաշտոնական եզրակացություն, ռուս բժիշկների հետ համատեղ աշխատանք»: Ռուսաստանի իշխանություններն ու բժիշկները, որ բուժել են Ալեքսեյ Նավալնուն Օմսկի հիվանդանոցում մինչև Գերմանիա տարհանումը, պաշտոնապես հայտարարում են, որ պացիենտի անալիզներում ռուսական լաբորատորիաները թույներ, տոքսիններ ու դրանց հետքեր չեն գտել: Հետաքննություն սկսելու համար ՌԴ-ն պահանջում է Գերմանիայի իշխանություններից ՌԴ Գլխավոր դատախազության ու բժիշկների հարցերի պատասխանները: Գերմանացիները պահանջում են իրենց բանավոր հավատալ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8445

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ